Հայաստանի վարչապետը կողմնորոշվել է առողջապահության նոր նախարարի թեկնածության հարցում

23.09.2016, 10:20
Կառավարությունում փոփոխությունների գործընթացները շարունակվում են։
Հայաստանի վարչապետը կողմնորոշվել է առողջապահության նոր նախարարի թեկնածության հարցում
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կառավարությունում փոփոխությունների գործընթացները շարունակվում են։

Ինչպես գրում է «168 ժամ» թերթը, լրատվամիջոցներն ավելի վաղ արդեն հայտնել էին, որ Արմեն Մուրադյանը, ամենայն հավանականությամբ, կլքի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը։

«Այս պաշտոնի համար վերջին ժամանակներում տարբեր թեկնածություններ էին հնչում, սակայն Armlur.am–ի տվյալներով, վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախընտրությունը տվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին»,– գրում է թերթը։ -0-