411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի քաղաքացիներին թույլ են տվել չհաղորդել կրկնակի քաղաքացիության առկայության մասին

17:00
26 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Քաղաքացիության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» Օրենսգրքում։

Ինչպես նշեց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, փոփոխություններով առաջարկվում է անվավեր ճանաչել օրենքի այն դրույթները, որի համաձայն, քաղաքացիներն այլ քաղաքացիություն ստանալիս պարտավորվում էին իրազեկել այդ մասին ոստիկանությանը։

Ըստ նրա, փոփոխությունները նախատեսում են չիրազեկելու համար 50 հազար դրամի տուգանքը չեղյալ հայտարարելը։

«Մենք առաջարկում ենք հանել այս դրույթը, քանի որ այն իրականում չի կիրառվում, այլ ողջ ընթացքում միայն մեկ մարդ է տուգանվել (2013 թվականին)»,– ասաց Եղիազարյանը։

Նա նշեց նաև, որ կրկնակի քաղաքացիության փաստը պարզվում է ոչ թե իրազեկման, այլ անձնագրերի և արտոնագրերի վարչության միջոցով։

Նա միաժամանակ նշեց, որ կրկնակի քաղաքացիության առկայության մասին իրազեկման պարտավորությունը պահպանվում է միայն որոշ պաշտոնների հավակնորդների համար, այլ թվում` պետկառույցներում, ոստիկանությունում, Բանակում։

Հայաստանի ոստիկանության տվյալներով, այսօրվա դրությամբ գրանցված են Հայաստանում բնակվող, բայց մեկ այլ երկրի քաղաքացիություն ունեցող 100 հազար քաղաքացիներ։ Հիմնականում նրանք ՀՀ քաղաքացիներ են, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն նրանց 70-80 տոկոսն ապրում է Հայաստանի տարածքում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են