431.08
4.38
402.99
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահն ինտերնետի ծպտյալ, բայց ակտիվ օգտատեր է

13:06
14 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանյան պաշտոնյաներից քչերն են իրենց անունով հանդես գալիս սոցցանցերում. նրանցից շատերը «ֆեյքերով» են գործում, գրում է «Հրապարակ» թերթը:

Թերթի հաղորդմամբ, երկրի առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը, բավականին ակտիվ, սակայն «անտեսանելի» օգտատեր է:

Ինչպես նշում է թերթը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, Հայաստանի նախագահն iPad-ը ձեռքից ցած չի դնում:

Միևնույն ժամանակ թերթը նշում է, որ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սոցցանցերում չի «երևում», նա որևէ սոցցանցում գրանցված չէ, որևէ էջ նրա անունով բացված չէ, և որևէ մեկը նրա էջը չի վարում:

«Որովհետև ԱԺ-ն աշխատում է շատ հրապարակային, ու դրա անհրաժեշտությունը չկա (սոցցանցում գրանցվելու. խմբ.)», - պարզաբանել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը:

Թերթի այն հարցին, թե, արդյո՞ք, դա նշանակում է, որ հայկական խորհրդարանն աշխատում է ԱՄՆ նախագահ Օբամայից էլ բաց, ով Facebook-ում էջ ունի, հայ մամուլի քարտուղարը նշել է, որ «անհատական մոտեցման խնդիր է»:

Ընդ որում, Բաբայանն ավելացրել է, որ եթե սոցցանցում կա բարձրացված այնպիսի հարց, որն առնչվում է ԱԺ-ին և ԱԺ նախագահին, Սահակյանն անպայման տեղեկացվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:48
01 Դեկտեմբերի 2023
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը
22:18
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը և նրա ճյուղը
22:05
01 Դեկտեմբերի 2023
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը (ՈւՂԻՂ)
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը․ ՈւՂԻՂ
15:48
01 Դեկտեմբերի 2023
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Financial Times Group-ի The Banker  միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում
14:49
01 Դեկտեմբերի 2023
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան․ պատգամավոր
Պատգամավորի խոսքով, 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան
10:06
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
19:37
30 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:56
30 Նոյեմբերի 2023
Եվգենի Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենի Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին
15:11
30 Նոյեմբերի 2023
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
12:52
30 Նոյեմբերի 2023
Սկզբում հոսանքը, հետո ինտերնետը․ խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
Խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
12:20
30 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը