Հայաստանի կառավարությունը կրկին կտեղափոխի աշխատանքային օրերից մեկը
07.09.2016,
19:39
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում կընդունի աշխատանքային օրերից մեկի հերթական տեղափոխման մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում կընդունի աշխատանքային օրերից մեկի հերթական տեղափոխման մասին։
Նախորդ նիստում երկուշաբթի` սեպտեմբերի 12–ի փոխարեն աշխատանքային էր հայտարարվել շաբաթ օրը` սեպտեմբերի 17–ը, ինչը կապված է Հայաստանում նշվող Խաչվերաց տոնի հետ, որին հաջորդում է Մեռելոցը։
Կառավարության որոշման նոր նախագծի համաձայն, վաղվա նիստի ընթացքում սեպտեմբերի 17–ի աշխատանքային օրը կտեղափոխվի հաջորդ շաբաթ` սեպտեմբերի 24–ին։
Պատճառներն ու հիմնավորումները որոշման նախագծում չեն ներկայացվում։
Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարել Տաղավար հինգ տոներից յուրաքանչյուրին հետևող Մեռելոցները։ -0-