Հայաստանի գլխավոր դատախազությունը վերլուծել է ընտրախախտումների 1594 հաղորդումները

02.04.2017, 23:31
Հայաստանի գլխավոր դատախազությանն առընթեր աշխատանքային խումբը կիրակի` ապրիլի 2–ի 20։00–ի դրությամբ ուսումնասիրել է ընտրախախտումների 1594 հաղորդում:
Հայաստանի գլխավոր դատախազությունը վերլուծել է ընտրախախտումների 1594 հաղորդումները
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազությանն առընթեր աշխատանքային խումբը կիրակի` ապրիլի 2–ի 20։00–ի դրությամբ ուսումնասիրել է ընտրախախտումների 1594 հաղորդում, որոնցից հանցակազմի հատկանիշներ են հայտնաբերվել 254–ում։

Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ, այդ 254 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների համաձայն, նյութեր կնախապատրաստվեն կամ ստուգողական գործողություններ կկատարվեն»,– ասվում է հաղորդման մեջ։

Հաղորդման համաձայն, նշված 254 հաղորդումներից 87-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 74-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականամանը խոչընդոտելու, 45-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 38-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 10-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին:

Հաղորդման մեջ նշվում է նաև, որ դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, այդպիսիք վերաբերել են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնց որոշ մասը նույն հրապարակումների տվյալներով լուծվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից:

Կիրակի հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։–0–