Հայաստանի էներգետիկայի նոր փոխնախարար է նշանակվել

07.02.2017, 14:37
Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր փոխնախարար է նշանակել։
Հայաստանի էներգետիկայի նոր փոխնախարար է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր փոխնախարար է նշանակել։ 

Ինչպես հաղորդվում է կառավարության կայքում, նոր փոխնախարար է դարձել Հայկ Հարությունյանը:

Ավելի վաղ Հարությունյանը զբաղեցնում էր ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետի պաշտոնը:

ՀՀ վարչապետի` հունվարի 11-ի որոշմամբ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների միանգամից երկու փոխնախարարներ ազատվեցին իրենց պաշտոններից` Արեգ Գալստյանը և Իոսիֆ Իսայանը: Երկուսն է աշխատել են էներգահամակարգում 20 տարուց ավելի:

Ծնվել է 1978թ.-ին, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկա դեպարտամենտի էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա բաժինը (բակալավր), տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ավելի ուշ ավարտել է նաև նույն համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում էներգետիկայի ճյուղի մագիստրատուրան:

Իր կարիերան սկսել է 1998 թ.-ին` «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերությունում որպես ճարտարագետ-մեխանիկ, իսկ 2002 թ.-ին սկսել է աշխատել ՀՀ էներգետիկայի նախարարությունում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ամուսնացած է, ունի երեք երեխա: -0-