Հայաստանի ոստիկանությունը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները գերատեսչության անգործության մասին

15.05.2018, 12:45
Հայաստանի ոստիկանությունը հերքել է մամուլի տեղեկություններն առ այն, որ գերատեսչությունն անգործության է մատնված:
 Հայաստանի ոստիկանությունը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները գերատեսչության անգործության մասին
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը հերքել է մամուլի տեղեկություններն առ այն, որ գերատեսչությունն անգործության է մատնված:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, երեքշաբթի մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության: Մասնավորապես, ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Загружается новость ... "Лево"

«Տեղեկացնում ենք, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունը կրել և կրում է ինստիտուցիոնալ բնույթ: Եվ ոստիկանության ղեկավար կազմը, և ստորաբաժանումները լիովին կատարում են իրենց պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորություններից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ինչ վերաբերում է աշխատանքի արդյունքներին, ապա հասարակությունը կարող է դատել դրա մասին առնավազն վերջին օրերի նորություններից:-0-