ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Իրավիճակը Հայաստանում պետք է կարգավորվի Սահմանադրության շրջանակում, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
«Խնդիրը պետք է լուծվի խորհրդարանում, որտեղ կայանալու է քվեարկությունը։ մենք պետք է ուժեղ լինենք, պետությունը պետք է ամուր լինի։ Չենք կարող մեզ թույլ տալ թուլանալ, երբ գոյություն ունի Արցախը և այլ խնդիրներ»,– ասաց Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ պետական կառույցները պետք է շարունակեն աշխատել նորմալ ռեժիմով։
«Ոստիկանությունը, համալսարանները, պետհաստատությունները պետք է շարունակեն կատարել իրենց պարտավորությունները։ Մենք պետք է հասկանանք, որ պետկառույցների աշխատողները հնարավորություն ունեն դրսևորելու իրենց վերաբերմունքն իրադարձություններին ընտրությունների ժամանակ։ Այլ մոտեցումը կհանգեցնի պետական ողջ համակարգի խաթարման»,– ասաց Սարգսյանը։
Ըստ նրա, շատ կարևոր է, որ երկրում ծավալվող քաղաքական գործընթացներն ավարտվեն հնարավորինս շուտ, որ կյանքը վերադառնա բնականոն հուն։
Загружается новость ...
"Право"
«Որ բժիշկը վերադառնա հիվանդանոց, ուսանողը` դասի, և մենք սկսենք կառուցել նոր Հայաստան»,– ասաց Սարգսյանը։
Նա կարևորեց, որ երկրում կատարվող իրադարձությունների արդյունքում քաղաքականություն են եկել բազմաթիվ նոր մարդիկ, ում էներգիան պետք է ուղղված լինի արարմանը։
Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23–ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու։ -0-