ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ինչպես նշվում է պարբերականում, 30 թեկնածուների մեջ հետաքրքիր անուններ կան` օրինակ, լեզվաբան Լավրենտի Միրզոյան, Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյան, երգահան Մարինա Թագակչյան և այլն:
Загружается новость ...
"Право"
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ, առհասարակ, այս մրցույթը չկայանա իրավական ինչ-ինչ խնդիրների պատճառով:
Իսկ եթե, այնուամենայնիվ, մրցույթը կայանա, ապա, պարբերականի աղբյուրների հաղորդմամբ` հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` Գարեգին Խումարյանի ու Ստեփան Զաքարյանի միջև: -0-