Հայաստանի գյուղնախարարը նշել է ագրոարտադրանքի թանկացման պատճառը. թերթ

16.08.2018, 14:33
Գյուղատնտեսական մթերքների կտրուկ թանկացումը կարող է պայմանավորված լինել այս ամառվա կլիմայական բարդ պայմաններով։
Հայաստանի գյուղնախարարը նշել է ագրոարտադրանքի թանկացման պատճառը. թերթ
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Գյուղատնտեսական մթերքների կտրուկ թանկացումը կարող է պայմանավորված լինել այս ամառվա կլիմայական բարդ պայմաններով։ Այդ մասին «Առավոտ» թերթին հայտնել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

«Ես չէի ասի, թե դա կամայականության արդյունք է, քանի որ գյուղատնտեսական շուկան կենտրոնացած չէ, չկա խաղացող, որը կկարողանար ազդել արտադրանքի գնագոյացման վրա։ Իմ կարծիքով, պատճառը բնական աղետներն են, քանի որ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի, իսկ հողի մակերևույթին` 60-65 աստիճան, ինչի հետևանքով բույսերին անմիջական վնաս է հասցվել։ Դրան ավելացնենք ոռոգման քրոնիկ խնդիրները»,– նախարարին է մեջբերում պարբերականը։

Загружается новость ... "Лево"

Նախարարի խոսքով, խնդիրը բազմիցս քննարկվել է կառավարությունում։ Պարզ է, որ այդ գործոնները հանգեցրել են արտադրանքի ծավալների կրճատման, ինչն էլ գնաճ է առաջացրել։

«Սակայն տվյալ իրավիճակը դիտվել է միայն վերջին երկու ամիսներին։ Տարեսկզբին արտադրանքն ավելի էժան է եղել»,– ասաց նա։ -0-