Հայաստանի առաջին կաթնային Սանտան ժամանել է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան, Էջմիածին, Աշտարակ, Աբովյան, Մասիս, Եղվարդ, Նոր Հաճն քաղաքներում դեկտեմբերի 15-30-ը բնակիչները կհանդիպեն Հայաստանի առաջին կաթնային Սանտային։

2 շաբաթ շարունակ երեկոյան ժամը 20։00-23։00 Երեմյան կաթնամթերքի տոնական ու երաժշտական մեքենաները կշրջեն Երևանում և հարակից քաղաքներում։ Ձմեռ պապը, նույն ինքը՝ Santa MilkClaus-ը, բնակիչներին կհյուրասիրի Երեմյան կաթնամթերքի առողջ ու անարատ ապրանքատեսակները՝ ստացված սեփական ֆերմայի անարատ կաթից։

Կաթնային տոնական ավտոշարասյունն ու Ձմեռ պապն արդեն հասցրել են լինել Էջմիածին և Մասիս քաղաքներում՝ բնակիչներին հյուրասիրելով Երեմյան անարատ կաթ և բնական մրգերից պատրաստված սննդարար յոգուրտներ։
«Սա ևս մեկ հնարավորություն է մեր հայրենակիցներին փոխանցելու տոնական տրամադրություն և հիշեցնելու, որ ամանորյա տոների ընթացքում կարևոր է միշտ հիշել առողջ ու օգտակար սննդամթերքի մասին։ Երեմյան կաթնամթերքը արտադրում է բացառապես սեփական ֆերմայի կաթից ստացված ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են ամբողջական փակ շղթայով։ Կարծում ենք արդեն շատերն են նաև տեղյակ, որ Երեմյան կաթնամթերքը միակն է Հայաստանում մանական կաթի վկայականով և FSSC 22000 սննդի անվտանգության սերտիֆիկատով։ Մենք լիահույս ենք, որ մեր հայրենակիցների ամանորյա սեղաններին տեղ կգտնի հենց բնական ու անարատ կաթնամթերքը»,- նշում են Երեմյան կաթնամթերքի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ կաթնային Ձմեռ պապը կլինի նաև Աշտարակ, Աբովյան, Եղվարդ և Նոր Հաճն քաղաքներում, ինչպես նաև Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և այլ վարչական շրջաններում։


