Հայ տանկիստները Մոսկվա են մեկնել 2016թ. բանակային խաղերի մասնակցելու

21.07.2016, 15:41
Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա 2016 թվականի բանակային խաղերին մասնակցելու նպատակով:
Հայ տանկիստները Մոսկվա են մեկնել 2016թ. բանակային խաղերի մասնակցելու
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա 2016 թվականի բանակային խաղերին մասնակցելու նպատակով, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը։

Բանակային խաղերի շրջանակում նախատեսված են «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումները։

Խաղերը կմեկնարկեն հուլիսի 30–ին Ռուսաստանի և Ղազախստանի տարածքում։ -0-