Հայ լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն պատգամավորի լկտիության դեմ
22.02.2016,
20:16
Հայ լրագրողները փետրվարի 23-ին բողոքի ակցիա կանցկացնեն խորհրդարանի շենքի առջև ի նշան բողոքի պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ լրագրողները փետրվարի 23-ին բողոքի ակցիա կանցկացնեն խորհրդարանի շենքի առջև ի նշան բողոքի պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ, ով օրեր առաջ իրեն հայհոյական արտահայտություններ է թույլ տվել մամուլի ներկայացուցիչների հասցեին:
Լրագրողները կոչ են արել իրենց գործընկերներին, հասարակական կազմակերպություններին, պատգամավորներին, իրավապաշտպաններին և բոլոր ցանկացողներին միանալ իրենց:
Ակցիայի ավարտին ծրագրվում է դիմում ներկայացնել Հայաստանի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով` Սեդրակյանի վարքը քննելու պահանջով:
Լրագրողները չեն բացառում նաև հենց խորհրդարանի պատերի ներքո, մասնավորապես, լրագրողների համար հատկացված սենյակում ակցիայի անցկացման հավանականությունը:
Խորհրդարանում նաև ստորագրահավաք է անցկացվում այն դիմումի տակ, որում մեդիահանրության ներկայացուցիչները կոչ են անում պատգամավորներին դատապարտել Սեդրակյանի գործողությունները` դրանով իսկ ապացուցելով, որ իրենք գիտակցում են լրագրողների կարևոր դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և ընդունում են էթիկայի տարրական նորմերն ու վարքի կանոնները:
Լրագրողական նախաձեռնությանն արդեն իրենց օժանդակությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը:-0-