Հասմիկ Պողոսյանը դիվանագիտական աշխատանքի կանցնի Եվրոպայում

10.02.2017, 12:32
Լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանի մշակույթի նախկին նախարար, անկուսակցական Հասմիկ Պողոսյանը պատրաստվում է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում:
Հասմիկ Պողոսյանը դիվանագիտական աշխատանքի կանցնի Եվրոպայում
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանի մշակույթի նախկին նախարար, անկուսակցական Հասմիկ Պողոսյանը պատրաստվում է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում, գրում է «Իրավունք» թերթը։

Ըստ հրապարակման, Պողոսյանն ընտրություններից հետո, ըստ խոսակցությունների, պետք է անցնի խորհրդարանական աշխատանքի՝ լինելով քաջատեղյակ մշակութային քաղաքականությունից ու օրենսդրական գործունեությունից։

Սակայն պարբերականի ունեցած աղբյուրների տեղեկացմամբ, Հասմիկ Պողոսյանը չի պատրաստվում պատգամավոր դառնալ, այլ կարճատև հանգստից, հետո որպես դեսպան, դիվանագիտական աշխատանքի կանցնի եվրոպական երկրներից մեկում։

Ավելի վաղ, երբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հրաժարականից հետո այդ թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել, լուրեր սկսեցին պտտվել, թե շուտով այդ պաշտոնը կստանձնի տիկին Պողոսյանը, ինչի մասին մշակութային կուլիսներում խոսում էին դեռևս նրա պաշտոնավարման ժամանակ։ -0-