Համաներում հայտարարելու նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում
20.09.2016,
11:08
Հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում նախատեսված է արտահերթ նիստ:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում նախատեսված է արտահերթ նիստ, գրում է «Ժամանակ» թերթը։
Ըստ պարբերականի, նիստում կքննարկվի համաներում հայտարարելու մասին նախագիծը։
«Դեռ ամիսներ առաջ հայտնի էր, որ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծը պատրաստ է, սակայն իշխանությունները տատանվում էին համաներում հայտարարելու ժամկետների հարցում»,– ասվում է գրառման մեջ։ -0-