Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ

31.07.2021, 23:53
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ

ԵՐԵՎ ԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։-0-