Հակառակորդի կիրառած զենքերից թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին ծառայություն իրականացնող 2 ոստիկան. ՊՆ խոսնակ

13.07.2020, 11:29
Հակառակորդի կիրառած զենքերից թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին ծառայություն իրականացնող 2 ոստիկան. ՊՆ խոսնակ
Հակառակորդի կիրառած զենքերից թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին ծառայություն իրականացնող 2 ոստիկան. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Загружается новость ... "Лево"

«Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել»,- նշել է Ստեփանյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

Հայկական կողմից կորուստներ չկան: -0-