ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Facebook-յան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին մեծ թվով թուրքեր են կուտակվել:
Загружается новость ... "Лево"
«Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. ցուցանակ են տեղադրում։ Տեսնու՞մ եք գրառումը` բարի գալուստ ադրբեջան։ Դե ասեք՝ սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիշտը սա էր, որ Զանգեզուրում թուրքը պիտի գրի` բարի գալուստ դժոխք ։ Հպարտացեք անթասիբներ»,- չի թաքցրել իր զայրույթը Յոլյանը։
Ավելի վաղ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ Սյունիքում կա երեք խնդրահարույց ուղղություն ՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ ճանապարհների հատվածները։-0-