Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
10.08.2022,
14:24
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
Ինչպես նշվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ, վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։–0–