Գինու ավանդական փառատոնը կրկին կհյուրընկալվի Արենիում
10.04.2017,
20:43
«Արենի» գինու ավանդական փառատոնը կանցկացվի Վայոց Ձորում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Արենի» գինու ավանդական փառատոնը կանցկացվի Վայոց Ձորում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, հայտնեց «Փառատոն Արենի» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
Նա նաև հայտնեց, որ միջոցառման անցկացումը մեծ ազդեցություն ունի մարզի զարգացման վրա:
«Երբ մենք նոր էինք սկսում գինու փառատոնն Արենիում, այնտեղ գործում էր գինու ընդամենը երկու գործարան: Այժմ արդեն երեք գործարան կա, նաև չորանոց է գործում: Փառատոնի շնորհիվ, Վայոց Ձորի մարզն այս ութ տարիներին ավելի ճանաչված և գրավիչ է դարձել ներդրողների համար»,- երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում:
Մանուկյանը հիշեցրեց նաև, որ այս տարի ծրագրվում է անցկացնել միանգամայն նոր և բացառիկ «Գինու օրեր» մայիսի 5-6-ին Երևանում:
Հիմնադրամի տնօրենն ավելացրեց, որ Հայաստանը գաստրոզբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի: -0-