GetContact–ը թուրքական լրտեսական ծրագիր է, Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է անհապաղ ջնջել հեռախոսներից (ՎԻԴԵՈ)

22.02.2022, 15:12
GetContact–ը թուրքական լրտեսական ծրագիր է, Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է անհապաղ ջնջել հեռախոսներից. ՎԻԴԵՈ
GetContact–ը թուրքական լրտեսական ծրագիր է, Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է անհապաղ ջնջել հեռախոսներից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ արդեն տարիներ շարունակ GetContact–ը շարունակում է մնալ Հայաստանում ամենաօգտագործվող հավելվածների ցանկում։

«GetContact–ը թուրքական է, հիմա նրանք ներկայանում են որպես բրիտանական, ինչ–որ պահի հասկացան, որ թուրքական լինելն այդքան էլ գեղեցիկ չի և փոխեցին իրենց գրանցումը։ Դժվար է պատկերացնել, որ թուրքական հատուկ ծառայությունները կապ չունեն ծրագրի հետ», – նշում է Մարտիրոսյանը` զգուշացնելով, որ ծրագիրը «գողանում է» հեռախոսների կոնտակտների ցանկը, դրանով հնարավոր է դառնում տեսնել, թե ինչպես է հեռախոսահամարը գրանցված ուրիշների հեռախոսներում, և հենց դրանով էլ այս ծրագիրը վտանգավոր է։

Մանրամասները` տեսանյութում։–0–