Ջորջ Քլունի. Հայաստանը հիասքանչ է (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

23.04.2016, 16:03
Ամերիկացի դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմել մեր երկրից ունեցած իր տպավորությունների մասին։
Ջորջ Քլունի. Հայաստանը հիասքանչ է (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին, ով նախօրեին Երևան է ժամանել Aurora Prize միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմել մեր երկրից ունեցած իր տպավորությունների մասին։

«Հայաստանը հիասքանչ է»,– ասաց Քլունին, ով Հայաստանում է առաջին անգամ։

«Օսկարի» կրկնակի մրցանակակիրն ավելի վաղ ասել էր, որ կինոն կարող է գրավել մարդկանց ուշադրությունը ցեղասպանության և փախստականների թեմային։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հետաքրքրվեց հայտնի դերասանից, չի պատրաստվում, արդյո՞ք, ինքը նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմում։

Քլունին չցանկացավ ներկայացնել իր ստեղծագործական ծրագրերը, այլ հայտնեց միայն, որ սպասում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմին Քրիստիան Բեյլի մասնակցությամբ։ «Նրա մասնակցությամբ ֆիլմը կլինի երկու ամիս անց»,– ասաց Քլունին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

«Խոստում» ժապավենն օսկարակիր Քրիստիան Բեյլի և ամենահեղինակավոր կինոմրցանակի դափնեկիր Օսկար Այզեքի մասնակցությամբ արգենտինահայ միլիարդատեր, կինոմագնատ և բարերար Քըրք Քըրքորյանի ամենավերջին նախագիծն է։

«Դոկտոր Ժիվագոյի» և «Կարմիների» ոճով նկաևահանված ֆիլմը պատմում է սիրո պատմության մասին Առաջին աշխարհամարտի տարիներին։ -0-