ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ` մտավորականության, հասարակական և քաղաքական գործիչների մասնակցությամբ` Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար:
«Այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկում եմ ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որտեղ կլինեն մտավորականներ և հասարակական- քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, որոնց վստահում է հասարակությունը»,- հայտնեց նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
Տեր-Թադևոսյանը ասաց, որ տեսնում է հնարավորոյթուն, որ կարող են միավորել մեր քաղաքական, մտավորական և հասարակական առողջ ուժերը՝ այս ծանր իրավիճակից ելք գնտելու համար
Տեր-Թադևոսյանը նշեց, որ ինքը որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի, ինքը սովորական սպա է, ով պատիվ է ունեցել իր պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ։
Գեներալ-մայորը տեղեկացրեց, որ քաղաքացիական խորհուրդը կգործի Արշակունյաց 5 հասցեում։
«Դուք դա հասկանում եք ինչ է ինձ համար (նշանակում - խմբ.) Շուշին, ձեզ համար, բոլորի համար: Ես ուզում եմ խնդրել, որ միմյանց համար խնդիրներ չստեղծեք: Ժամանակ է պետք», - ասաց նա:-0-