Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

21.03.2020, 21:37
Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Գարունը վերադառնում է. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի տեսությունը:

Մարտի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ։

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում մարտի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում մարտի 22-ի գիշերը սպասվում է +3...+5, իսկ 22-ի ցերեկը՝ +13…+15: -0-