Gallup International Association ընկերությունը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհել է «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը

19.12.2016, 12:59
Gallup International Association ընկերությունը ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքներով Հայաստանում լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը:
Gallup International Association ընկերությունը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհել է «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնի hայաստանյան ներկայացուցչությունը ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքներով երկրում լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2016 թվականի նոյեմբերին անցկացվեց հարցում՝ տարբեր տարիքային խմբերի 1,104 քաղաքացիների շրջանում Հայաստանի ողջ տարածքից: Հարցումն իրականացվել է պատահականության սկզբունքով, իսկ որպես հարցման մեթոդիկա ընտրված էր face to face հարցազրույցը:

Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևին է հանձնել «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ տարին անընդմեջ ստանում է լավագույնի կոչումը՝ Gallup International Association հարցման արդյունքներով: Յուրաքանչյուր կազմակերպության համար գործունեության լավագույն գնահատական է բնակչության ճանաչումը, հաճախորդների ու գործընկերների վստահությունը: Այն, որ մենք կայուն կերպով պահպանում ենք առաջատարի դիրքը, վկայում է մեր Բանկի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Առջևում մենք ունենք հետաքրքիր հեռանկարներ և գլոբալ ծրագրեր: Վստահ ենք, որ հետագայում էլ մենք կշարունակենք արդարացնել հաճախորդների ակնկալիքները», – նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Ուրախությամբ հանձնում եմ «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկին, որը շուկայում զբաղեցնում է բարձր դիրք և վայելում է գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներին և ղեկավարությանը իրենց գործունեությանն արժանի գնահատականի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ»,– իր հերթին նշել է Gallup International Association hայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–