Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն ունի

10.01.2017, 15:06
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի հրամանով Գագիկ Սուրենյանը նշանակվել է նոր պաշտոնում։
Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն ունի
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի հրամանով Գագիկ Սուրենյանը նշանակվել է նոր պաշտոնում։

Օդերևութաբանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ, ինչի կապակցությամբ նշել է, որ իր շխատանքի գնահատականի համար շնորհակալություն է հայտնում ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանին:

«Իմ աշխատանքի գնահատանքը միշտ ոգևորել է ինձ և մոտիվացրել ավելի մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին»,– ասել է Սուրենյանը։

Նա ավելացրել է, որ պետական այս բարձր պաշտոնն իր համար ոգևորող է, բայց նաև պարտավորեցնող:

«Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պարտականությունները՝ գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»,– գրել է Սուրենյանը Facebook-ի իր էջում։