Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

07.10.2020, 19:54
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը
Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։ Այս մսաին նիստից հետո հայտնել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը

«Սա դատարանի որոշումը չէր, որովհետև դատարանի փոխարեն այս որոշումը կայացվեց»,- ասել է փաստաբանը։

Պաշտպան Սարգսյանը նշեց, որ կներկայացնեն նաև վճռաբեկ բողոք։

«Չնայած Վճռաբեկ դատարանից այլեւս հույս չի կարող լինել, որովհետեւ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես սպառված դատարան է»,- ասել է նա։-0-