6.1 մլն դոլար արժողությամբ ֆունիկուլյոր կկառուցվի Խնձորեսկում

12.10.2017, 16:25
Շվեյցարական ընկերությունը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ֆունիկուլյոր կկառուցի։
6.1 մլն դոլար արժողությամբ ֆունիկուլյոր կկառուցվի Խնձորեսկում
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Շվեյցարական ընկերությունը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ֆունիկուլյոր կկառուցի։

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 8–ին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջև։

Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստան էին ժամանել «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի և վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները և վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:

Загружается новость ... "Право"

Ինչպես հայտնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը, պայմանագրով նախատեսվում է ֆունիկուլյորի կառուցում Խնձորեսկի «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակում։

Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլար։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարևորել է պայմանագրի ստորագրումը և ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և գրավչության բարձրացման համատեքստում:

Հայաստանում 2010 թվականից արդեն գործում է «ՏաԹևեր» հետադարձելի ուղևորատար ճոպանուղին, որն աշխարհում ամենաերկարն է համարվում։ -0-