Forbes-ը ներկայացրել է 11 խոհարարական տպավորություններ Հայաստանից

20.11.2022, 20:21
Forbes-ը ներկայացրել է 11 խոհարարական տպավորություններ Հայաստանից
Forbes-ը ներկայացրել է 11 խոհարարական տպավորություններ Հայաստանից
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Forbes-ը անգլիախոս լսարանին պատմել է այն մասին, որ հայկական խոհանոցը բացահայտելու լավագույն միջոցներից մեկն է ընկղմվել դրա ավանդույթների մեջ, որոնք պահպանում են հայկական ժառանգությունը:

Պարբերականը նաև ներկայացրել է 11 տարբեր խոհարարական տպավորություններ Հայաստանից:

Հայկական խոհանոցում ի՞նչը կարող է արժանի լինել խորաթափանց ճանապարհորդի ուշադրությանը։ Վառ հա՞մը, որը զգում ես ամեն կտորի հետ, թե՞ նույնիսկ ամենապարզ ուտեստների ավանդույթներն ու պատմությունը՝ խաշից մինչև «հորած պանիր»։

Հայկական խոհանոցը զարմանալիորեն բազմազան է հյուսիսից հարավ, այն ոչ միայն հարուստ է համերով, այլև հարուստ պատմություն ունի։ Հայկական ուտեստներն ու գինու ավանդույթները աշխարհում առաջիններից են, և դա կարելի է հասկանալ միայն երկիր այցելելով։ Այդ իսկ պատճառով Հայաստանը չի կարելի անտեսել։-0-