Ես ձեզ պատերով կտամ, այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, ես ձեզ ոտի տակ կտամ․ Փաշինյանը՝ երեք նախկին նախագահներին (ՎԻԴԵՈ)

27.03.2025, 11:02
Ես ձեզ պատերով կտամ, այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, ասաց Փաշինյանը՝ դիմելով ՀՀ երեք նախկին նախագահներին․ ՎԻԴԵՈ
Ես ձեզ պատերով կտամ, այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, ես ձեզ ոտի տակ կտամ․ Փաշինյանը՝ երեք նախկին նախագահներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հրավիրել է ՀՀ երեք նախկին նախագահներին բանավիճելու։

«Երեք հատ մտքի տիտաններ ասում են՝ ես էսօր գործ ունեմ, այն մեկն ասում է՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին, բաջանաղների, ղրկում են ասուլիսներ տալու: Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն: Երեքիդ էլ վերաբերվում է, հերիք է ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս: Հեսա էս պահից սկսած երեխեքը, թոռները, ծոռները, հարսները, բաջանաղները, աներձագները, քենիները, սկսվելու է: Ասում եմ՝ կամ վեր եք ընկնում, ձայներդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու: Ուրիշ տարբերակ չկա։ Սրանից հետո խոսակցությունը լինելու է սենց. հենց իրենց շեստյորկեքից մեկը ձեն հանեց, ասելու եմ՝ ձեներդ կտրեք, գնացեք ձեր քաղաքական լիդերներին ասեք, բան ունեն ասելու, թող գան խոսալու, գնում ենք ուղիղ եթերում խոսում ենք», – ասաց Փաշինյանը նախօրեին ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ։

Ավելի վաղ Փաշինյանը կրկին հայտարարել էր, որ բանակցային գործընթացն ի սկզբանե գնում էր Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու շուրջ և չորրորդ անգամ նշել է, որ պատրաստ է այս հարցի շուրջ բանավիճել ՀՀ նախկին նախագահների հետ։