Երթևեկի փոփոխություն` Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)

28.03.2018, 21:21
Հինգշաբթի` մարտի 29-ին, երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երթևեկի փոփոխություն` Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի` մարտի 29-ին, երթևեկության կազմակերպման փոփոխություն: կկատարվի Երևանի կենտրոնական ճանապարհային հանգույցներից մեկում, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երթևեկության կազմակերպումը կփոփոխվի Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում։

«Փոփոխության արդյունքում Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթևեկության գոտին և թունելով երթևեկել դեպի Սարալանջի պողոտա»,– ասվում է հաղորդման մեջ։

Իսկ Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթևեկել Կորյունի և Հերացու փողոցներով: -0-

 - рис.1