Երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունները

21.05.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ 
  • Արցախի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի լրագրողներին ասաց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությունն իրավիճակը սրելու նպատակ չուներ։
  • ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Ավելի վաղ Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը«Հայկական ժամանակ» թերթին հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: -0-