ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի լրագրողներին ասաց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությունն իրավիճակը սրելու նպատակ չուներ։
Շաբաթ օրը դատավոր Գրիգորյանը, դիտարկելով Քոչարյանի խափանման միջոցի կիրառման հիմնավոր լինելու հարցը, որոշեց ազատ արձակել նախկին նախագահին կալանքից Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունների հիման վրա։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, Սահակյանը և Ղուկասյանը որպես գրավ վճարեցին 500 հազարական դրամ (ավելի քան 1000 դոլար)։
«Այդ քայլն ուղղված չէր ավելորդ լարվածություն ստեղծելուն, այլ, հակառակը, թուլացնել այն, եթե գոյություն ունի։ Մեր միջնորդության մեջ նշված էր, որ այդ քայլն ուղղված չէ դատական գործընթացի դեմ, այլ միայն խափանման միջոցը վերանայելու միջնորդություն է»,– ասաց Սահակյանը։
Загружается новость ... "Лево"
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հանուն անկախ դատարանների» ակցիայի մեկնարկի մասին և կոչ արել մայիսի 20–ին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։
Այսօր նա կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։-0-