Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում. ԱԻՆ

09.03.2016, 19:00
Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում մարտի 9–ին ժամը 16։13–ին:
Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում մարտի 9–ին ժամը 16։13–ին, հայտնում է ԱՒՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, հանրապետության սեյսմոլոգիական պաշտպանության կենտրոնում գրանցված երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.7, օջախը` 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում և հարակից բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ։ -0-