Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքն ավելի մատչելի կդառնա Հայաստանում
14.09.2018,
20:19
Հայաստանի կառավարությունն ուրբաթ նիստում քննարկել է տվել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունն ուրբաթ նիստում հավանություն է տվել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկերի սուբսիդավորման հարցում փոփոխությունների կատարմանը։
Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ծրագրի գործունեության ընթացքում պետբյուջեից 2.4 մլրդ դրամէ ուղղվել 3342 գործարքների իրականացմանը, ինչը բաժանվել է Երևանի և մարզերի միջև։
Նրա խոսքով, շուկայում գործել է տարեկան 10.5-11 տոկոսի տոկոսադրույքը, որոնցից կառավարությունն իր վրա է վերցրել Երևանում և մարզերում անշարժ գույքի ձեռքբերման 2 և 4 տոկոսի սուբսիդավորումը։
«Փոփոխություններով մենք առաջարկում ենք նվազեցնել վարկերի տոկոսադրույքը մինչև 9.5 տոկոս։ Դա նշանակում է, որ ծրագրի շահառուները կկարողանան տարեկան 5.5 տոկոս տոկոսադրույքով վարկեր ստանալ մարզերում, և 7.5 տոկոսով` Երևանում։ Բացի այդ, բարձրանում է ամուսինների տարիքի համագումարը 65–ից մինչև 70 տարեկան»,– ասաց Ջանջուղազյանը։
Ինչպես նշեց նախարարը, առաջարկվում է նաև ներդնել նախավճարի ապահովագրության ինստիտուտ։ Մասնավորապես, եթե այսօր նախավճարը պետք է կազմի բնակարանի արժեքի 30 տոկոսը, ապա փոփոխությունների շնորհիվ շահառուները կկարողանան 10 տոկոսը կանխիկ` նախավճարի մնացած մասի համար ստանալով ապահովագրական երաշխիք։
Նրա խոսքով, միաժամանակ, նախատեսված է, որ նորակառույց շենքում բնակարան գնելու նվազագույն արժեքը կարող է հասնել 30 մլն դրամի, իսկ երկրորդային բնակարանի գնման դեպքում` 25 մլն դրամ։
«Սպասվում է, որ առաջարկված փոփոխությունները կհանգեցնեն ֆինանսավորման 20–տոկոսանոց աճի։ Միաժամանակ, 2019 թվականին բյուջեում սուբսիդավորման համար կնախատեսվի 785 մլն դրամ, որն անհրաժեշտ կլինի նախապես բարձրացնել 75 մլն դրամով»,– ասաց Ջանջուղազյանը։
Ծրագրի ֆինանսավորմամբ զբաղվում է 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն ($1 - 485,09 դրամ)։ --0—

Загружается новость ...
"Право"