Երևանյան տապը վերադառնում է

20.08.2017, 11:00
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանյան տապը վերադառնում է
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա հինգ օրերին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հանրապետության մարզերի մեծամասնությունում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի 34-38 աստիճան տաքություն: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Սյունիքում սնդիկի սյունը ցերեկային ժամերին ցույց կտա 23-29 աստիճան, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում, Արմավիրում` 29-34 աստիճան:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում նույնպես կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առանձին օրերի կհասնի 38 աստիճանի: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: