422.58
4.25
391.97
+9
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը գլխավորել է ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների տասնյակը 2016 թվականին

19:57
30 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը գլխավորել է ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների տասնյակը 2016 թվականին «Սվյազնոյ Թրեվըլ» ընկերության վարկանիշով` Ռուսաստանից երկու ուղղությամբ ավիատոմսերի նախապատվիրման տվյալների հիման վրա։

Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիների նախընտրած օտարերկրյա ուղղությունների տասնյակը 2016 թվականին ունի հետևյալ տեսքը` Երևան, Թիվատ, Բարսելոն, Թել Ավիվ, Թբիլիսի, Փարիզ, Նյու Յորք, Հռոմ, Բելգրադ, Միլան։ Այնուհետև` Ամստերդամ, Բանգկոկ, Լոնդոն, Մինսկ և Թբիլիսի, նշում է yugopolis.ru–ն։

Նախորդ տարվա վարկանիշի համեմատ, տասնյակից դուրս են մնացել Ստամբուլը (4-րդ տեղ 2015թ.–ին) և Լոնդոնը (9–րդ), ինչպես նաև Օդեսան, Լարնական և Պրահան։

«Երևանի` որպես զբոսաշրջային ուղղության նկատմամբ հետաքրքրությունը փորձագետները բացատրում են տեղական ենթակառուցվածքի զարգացմամբ։ Քաղաքն ընդգրկվել է գլխավոր սեզոնում` մայիսից մինչև սեպտեմբերի վերջ, զբոսաշրջային ուղղությունների տասնյակում, ինչպես նաև գլխավորել է մոսկվացիների նախընտրած ուղղությունները նոյեմբերի տոներին»,– գրում է պարբերականը։

Միաժամանակ, հանգիստը Հայաստանում կարելի է բյուջետային համարել` ծախսերի հիմնական մասը կկազմի ավիատոմսերի գնումը, Երևանում նորմալ հոսթել 2016 թվականի դեկտեմբերին կարելի է գտնել մեկ գիշերակացի համար 800-900 ռուբլով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
11:36
01 Ապրիլի 2024
Փաշինյանը հայտարարել է, որ Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է․ Մայր Աթոռից պատասխանել են նրան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ․ Մայր Աթոռից արձագանքել են․ ՎԻԴԵՈ
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը