Երևանը 2017թ.-ի զբոսաշրջային մատչելի քաղաքներից մեկն է ըստ «Momondo»–ի

31.01.2017, 14:17
«Momondo» բրիտանական միջազգային որոնողական համակարգը ճանաչել է Երևանը որպես 2017թ. զբոսաշրջային մատչելի քաղաք:
Երևանը 2017թ.-ի զբոսաշրջային մատչելի քաղաքներից մեկն է ըստ «Momondo»–ի
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Momondo» բրիտանական միջազգային որոնողական համակարգը ճանաչել է Երևանը որպես 2017թ. զբոսաշրջային մատչելի քաղաք, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 - рис.1

National Geographic–ն ընդգրկել է Երևանը գուրմանների համար գրավիչ քաղաքների ցանկում>>
 
«Երևանը, որպես զբոսաշրջային գրավիչ և յուրօրինակ քաղաք, մշտապես հայտնվում է միջազգային տպագիր և էլեկտրոնային մամուլի ուշադրության կենտրոնում», - նշվում է հացորդագրության մեջ:

 - рис.2

Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Գրառման հեղինակները նշում են, որ Երևան այցելելու համար լավագույն ամիսը հունիսն է:

Երևանը` թաքնված մարգարիտ. The Hunting Places–ը կոչ է անում այցելել Հայաստան

 - рис.3

Մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաև Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները և այլն:

Երևանը գլխավորել է ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների տասնյակը 2016 թվականին>>

 - рис.4

The Telegraph-ը բացել է Հայաստանի ձգողականության գաղտնիքը>>
 
Հեղինակները Երևանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը, ուր այցելուները կարող են հիանալ յուրօրինակ «պարող» շատրվաններով: -0-