Երևանում ընդդիմության ցույցի ժամանակ բերման ենթարկած երեք անձինք ազատ են արձակվել. ԶԼՄ
02.12.2015,
10:54
Երևանում նախօրեին ընդդիմության ցույցի ժամանակ Ոստիկանություն բերման ենթարկած երեք անձինք ազատ են արձակվել:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում նախօրեին ընդդիմության ցույցի ժամանակ Ոստիկանություն բերման ենթարկած երեք անձինք ազատ են արձակվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
«Նոր Հայաստան» հասարակական փրկության ընդդիմադիր ճակատի` նախօրեին մեկնարկած ցույցը, որի գլխավոր նպատակը դեկտեմբերի 6–ին նշանակված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, վերածվեց քաշքշուկների և ոստիկանության հետ բախումների։
Ինչպես ռադիոկայանին հայտնեց բերման ենթարկվածներից մեկը` Միքայել Նահապետյանը, անձնական զննության ժամանակ արգելված առարկաներ նրա մոտ չեն գտնվել։ Ըստ նրա, ոստիկանները հայտնաբերել և նրա պայուսակից առգրավել են «Ոչ» գրառմամբ շինարարական սաղավարտ։
Ոստիկանությունն ազատ է արձակել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանին և Սմբատ Բարսեղյանին։ Նրանք բերման էին ենթարկվել «Հանրահավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված ցույցի մասնակիցների պարտավորության խախտման կասկածանքով։
Ուշ երեկոյան Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներն ինքնաշեն վրաններ էին կառուցել պաստառներից։ -0-