Երևանում բնակիչները փակել են ծննդատուն տանող ճանապարհը

11.07.2017, 14:00
Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի վարչական շրջաններից մեկում։
Երևանում բնակիչները փակել են ծննդատուն տանող ճանապարհը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի վարչական շրջաններից մեկում։

Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ բնակվող շենքերի բնակիչները փակել են ճանապարհը, որը Շենգավիթ բժշկական կենտրոն տանող գլխավոր ճանապարհն է։

Բնակիչները բողոքում են, որ պատկան մարմինների պատճառով տևական ժամանակ է ՝ նշված խաչմերուկում բացակայում են ԽՍՀՄ տարիներին եղած, սակայն հետո ինչ-որ մարդկանց կողմից հանված, երթևեկությունը կարգավորող լուսակիրները:

shamshyan.com–ի հաղորդմամբ, բնակինչերը դժգոհում են, որ ամեն օր նշված խաչմերուկում վթարներ են տեղի ունենում: «Եղել են անգամ դեպքեր, որ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհեր ենք ունեցել, և բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկն էլ լուսակիրների բացակայությունն է: Մեր խնդրանքն է, որ այս խաչմերուկում լուսակիրներ տեղադրեն։ Հակառակ դեպքում՝ ամեն պահի վթարն ապահովված է»,–նշել են բնակիչները:

Նրանք սպառնացել են, որ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, ապա ստիպված անժամկետ նստացույց են անելու նշված հատվածում:

Загружается новость ... "Право"

Աղբյուրի տեղեկատվության համաձայն, նշված վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը:

Բնակիչները բարձրաստիճան ոստիկաններին ներկայացրել են իրավիճակը և հույս հայտնել, որ ոստիկանության աշխատակիցները խնդրին լուծում կտան։

Այնուհետև, հավատալով Ճանապարհային ոստիկաններին, ժամանակավորապես բացել են խաչմերուկը։ -0-