Երևանում պայթյունից տուժած 8–ամյա աղջկա վիճակը ծանր է մնում. պաշտոնական

03.04.2018, 10:34
Նախօրեին Երևանում պայթյունից տուժած 8–ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը գնահատվում է ծանր։
Երևանում պայթյունից տուժած 8–ամյա աղջկա վիճակը ծանր է մնում. պաշտոնական
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանում պայթյունից տուժած 8–ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը գնահատվում է ծանր։

Ապրիլի 2–ին ժամը 20։44–ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում։ Նախնական տվյալներով, «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում` երկու երեխա։ Տուժածների թվում է Իրանի երկու և Ռուսաստանի երեք քաղաքացի։ Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Տուժած 8–ամյա Ռուբինա Մարկոսյանը վիրահատվել է։

Загружается новость ... "Право"

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի հերթապահ բժիշկը ժամը 07։45–ին հայտնեց, որ Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, մյուսների վիճակը գնահատվում է բավարար։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել է ութ տուժածների անունները` Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): -0-