Երևանում «դրիֆտող» երիտասարդների մեքենաները հայտնվել են տուգանային հրապարակում (ՎԻԴԵՈ)
23.07.2019,
17:46
Երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով դիտավորյալ թույլ են տվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 21-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ։
Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։
Տեսագրության հրապարակումից անմիջապես հետո աշխատակիցները համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով մեքենաները վարած անձանց ինքնությունը։ Երիտասարդները հայտնաբերվել ու ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը կոչ է անում պահպանել երթևեկության ու համակեցության կանոնները։ Բոլոր օրինազանցները ենթարկվելու են պատասխանատվության։ -0-