437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 2008թ. մարտի 1–ի իրադարձություններում տուժածները փոխհատուցում կստանան

12:53
23 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց 2008 թվականի մարտի 1-2–ի իրադարձությունների ընթացքում տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին պատգամավորների առաջարկին։

Օրինագծի համահեղինակ, Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի խոսքով, փոխհատուցումը տրվում է իրադարձություններում ստացված վնասվածքներից զոհված անձանց իրավահաջորդներին և միջին ու ծանր վնասվածքներ ստացած անձանց։

«Հասկանալի է, որ մենք չենք փոխհատուցում այն կորուստները, որոնք կրել են քաղաքացիները մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ։ Մենք չենք վերադարձնում կորցրած առողջությունը, չենք բուժում զոհվածների ընտանիքների ցավը` դա քայլ է հանրային հանդուրժողականության ճանապարհին»,– ասաց Նազարյանը։

Նշվել է, որ մարտի 1–2–ի իրադարձությունների հետևանքով վնասվածքներ է ստացել 63 մարդ, որոնցից 13–ը` շարքային քաղաքացիներ, 20–ը` ոստիկաններ, մեկ պայմանագրային զինծառայող, 29–ը` ոստիկանության ներքին զորքերի ծառայողներ։ Օժանդակությունը կարող է լինել ոչ միայն ֆինանսական, այլ նաև բժշկական կամ հոգեբանական օգնության տեսքով։

Նրա խոսքով, փոխհատուցումների չափը հայտնի չէ, և այդ հարցով քննարկումներ կանցկացվեն կառավարությունում։ Փոխհատուցում ստանալու հիմք կծառայեն դատաբժշկական տեղեկանքները, որոնք 2008 թվականին պետք է ստանային տուժածները։

Загружается новость ... "Лево"

«Կառավարությանը երեք ամիս կտրամադրվի փոխհատուցումների կարգի, ժամկետների և չափերի սահմանման համար, ինչից հետո ծրագրվում է, որ դիմումներ կընդունվեն երեք տարվա ընթացքում»,– ասաց նա։

Նա միաժամանակ նշեց, որ տասը տարի առաջ ոչ բոլոր տուժածներն են փոխհատուցում ստացել, քանի որ նախորդ իշխանություններն ընտրողաբար են մոտեցել տուժածներին որոշելու հարցում։
Ինչ վերաբերում է այդ ժամանակահատվածում արտագաղթած քաղաքացիներին, ապա, փոխխոսնակի խոսքով, նրանք իրենք պիտի որոշեն` դիմել փոխհատուցում ստանալու համար, թե ոչ։

Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ տուժածների թիվը պայմանական է, և այն կարող է աճել, քանի որ բախումների ժամանակ վնասվածք ստացածներից շատերը հաշվառման չեն կանգնել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ