Երևանի ծայրամասում ձերբակալվել են մարմնավաճառին կեղծ թղթադրամ վճարած տղամարդիկ

01.06.2016, 15:50
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները և Վաղարշապատի բաժնի ծառայողները չորեքշաբթի ձերբակալել են կեղծ դրամ իրացնելու մեջ կասկածվող երեք տղամարդու:
Երևանի ծայրամասում ձերբակալվել են մարմնավաճառին կեղծ թղթադրամ վճարած տղամարդիկ
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները և Վաղարշապատի բաժնի ծառայողները չորեքշաբթի ձերբակալել են կեղծ դրամ իրացնելու մեջ կասկածվող երեք տղամարդու, հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Այսօր ժամը 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 45-ամյա Նարինե Գ.-ն և հայտնել, որ Արգավանդում գտնվող հյուրանոցում իրեն ռուսական կեղծ թղթադրամ են տվել:

Նույն օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կեղծ դրամ իրացնելու կասկածանքով, Փարաքար գյուղից բերման են ենթարկվել 35-ամյա Հարություն Մ.-ն, 22-ամյա Արսեն Մ.-ն և 24-ամյա Սլավիկ Հ.-ն:

«Պարզվել է, որ Արսեն Մ.-ն մոտ 20 օր առաջ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում գնել է չորս հատ 500 և երկու հատ 100 անվանական արժեքով կեղծ ռուբլիներ և հունիսի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, դրանք իրացրել է մարմնավաճառ Նարինե Գ.-ին` վերջինիս ծառայություններից օգտվելու դիմաց», - հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նարինե Գ.-ն ներկայացրել է 2.200 ՌԴ կեղծ թղթադրամները: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն: -0-