414.12
4.76
387.28
+32
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի քաղաքապետը պատրաստ է քաղաքացիների հետ լուծել բոլոր «սուր» հարցերը Facebook–ում

20:59
17 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook սոցցանցի իր էջում առաջարկել է մայրաքաղաքի բնակիչներին դիմել իրեն բոլոր հուզող և առավել մտահոգիչ հարցերով։

Նա հայտնել է, որ ամսվա ընթացքում քաղաքապետարանում կառույցի բոլոր վարչությունների և ստորաբաժանումների աշխատակիցների հետ անցկացվել են խորհրդակցություններ, որոնց ընթացքում ներկայացվել են 2015 թվականի աշխատանքի արդյունքները։

«Երևանն այսօր դինամիկ զարգացող քաղաք է՝ քաղաքայինկյանքի որակի բարելավման նախադրյալներով և ներկա ու ապագա սերունդների համար ավելի լավ պայմաններ ապահովելու հեռանկարով: Սակայն մեկ միլիոնից ավելի մշտական բնակչություն և բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքում սահմանված առաջնահերթությունները և ընտրված մոտեցումները չեն կարող միանշանակ ընկալվել բնակչության այդքան տարբեր խմբերի կողմից: Ձեռքբերումներն, իհարկե, բազմաթիվ են, և այդ առումով իմ գնահատականները հնչեցին քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպումների ժամանակ: Սակայն պետք է արձանագրենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք, և այս հարցում հանրային մասնակցությունն առանցքային կարևորություն ունի»,– գրել է նա։

Նա ավելացրել է, որ միշտ բաց է քաղաքացիների հետ ոչ միայն ուղիղ հարց ու պատասխանի, այլ նա՛և աշխատանքային շրջայցերի ու հանդիպումների ձևաչափով խոսել։

«Պարզապես ժամանակի պահանաջն է ոչ միայն մարդկանց հետ խոսել ու հաշվետու լինել, այլև միասին սահմանել առաջնահերթությունները, ինչը հնարավոր է նաև քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի միջոցով: Այդ առումով հաշվետվություններին հաջորդող շրջանը լավագույն ժամանակն է նման ձևաչափի քննարկում ծավալելու համար: Ուստի, այս պահից սկսած մինչև վաղը երեկոյան ժամը 18:00 /24 ժամ/ ֆեյսբուքյան իմ էջում կարող եք գրել ձեզ հուզող ու հետաքրքրող հարցերը, որոնց կպատասխանեմ աշխատանքից հետո՝ առաջիկա հանգստյան օրերին»,– ասել է քաղաքապետը։

Մարգարյանը համոզմունք է հայտնել նաև, որ հայ ժողովրդի խնդիրների մասին պարզ ու կառուցողական խոսելով, հարցեր բարձրացնելով, քննարկելով ու համագործակցելով` հնարավոր է նոր ձեռքբերումներ գրանցել Երևանի համար՝ դարձնելով այն ավելի հարմարավետ ու ժամանակի պահանջին համահունչ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ