Երևանի երգող շատրվանները լռել են

15.11.2017, 17:45
Երևանի 35 շատրվանների և ջրային այլ կառույցների աշխատանքը դադարեցվել է:
Երևանի երգող շատրվանները լռել են
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի 35 շատրվանների և ջրային այլ կառույցների աշխատանքը դադարեցվել է հերթական սեզոնի ավարտի կապակցությամբ, չորեքշաբթի հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Տեխնիկական բլոկներն ու համակարգը կկոնսերվացվեն ձմեռային հատուկ ռեժիմով։

Ջրային կառույցների աշխատանքը կվերսկսվի գարնանը։

Ողջ սեզոնի ընթացքում Երևանի բոլոր շատրվաններն աշխատել են անխափան և սահմանված ժամանակացույցով։ -0-