Երևան-Արտաշատ ճանապարհի երթևեկելի մի մասում ժամանակավորապես կդադարեցվի

27.09.2017, 20:42
Երևան-Արտաշատ ճանապարհի կմ 19+704 հատվածում գտնվող կամրջի աջ երթևեկելի մասում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի:
Երևան-Արտաշատ ճանապարհի երթևեկելի մի մասում ժամանակավորապես կդադարեցվի
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևան-Արտաշատ ճանապարհի կմ 19+704 հատվածում գտնվող կամրջի աջ երթևեկելի մասում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի:

Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, երթևեկի դադարեցումը նախատեսված է 2017թ. սեպտեմբերի
28-ին՝ ժամը 08:30-ից սկսած։ Նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ճանապարհի միջնամասով:

Գերատեսչությունից հայտնում են, որ փոփոխությունը կատարվում է երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած թերությունները կապալառուի կողմից վերացնելու նպատակով։ -0-