Էներգետիկայի փոխնախարարը պատմել է իր աներոջ` ՀՀ վարչապետի հետ «աշխատանքային կապերի» մասին

23.11.2016, 19:31
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ «աշխատանքային կապերի» բնույթը:
Էներգետիկայի փոխնախարարը պատմել է իր աներոջ` ՀՀ վարչապետի հետ «աշխատանքային կապերի» մասին
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը չորեքշաբթի լրագրողներին ներկայացրեց իր աներոջ` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ «աշխատանքային կապերի» բնույթը:

«Ես չեմ շփվում վարչապետի հետ փոխնախարարի իմ կարգավիճակում, քանի որ ես հաշվետու եմ նախարարին, և աշխատանքի շրջանակում նրա հետ անմիջական չունեմ», - ասաց Հարությունյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով է դժվար աշխատել աներոջ հետ, ով նման բարձր պաշտոն է զբաղեցնում:

Անդրադառնալով այն լուրերին, թե Կարապետյանն իր օգնականներին ընտրել է Հարությունյանի ընկերների շարքից` փոխնախարարը նշեց, որ վարչապետի ոչ մի նշանակում իր հետ ոչ մի կապ չունի: «Ես անձամբ ճանաչում եմ նրա խորհրդականներից մի քանիսին, սակայն մեր քաղաքը փոքր է, և ես մեծ կապեր ունեմ», - ասաց Հարությունյանը: -0-