Էներգետիկայի նախարարությունը տեղափոխվում է

02.03.2016, 12:56
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նոր շենք է տեղափոխվում:
Էներգետիկայի նախարարությունը տեղափոխվում է
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նոր շենք է տեղափոխվում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:

«Տեղափոխման կարգադրությունը կա, բայց ժամկետները դեռ պարզ չեն: Նախարարությունը տեղափոխվելու է 3-րդ մասնաշենք»,- ասաց Թարփոշյանը:

Նա նշեց նաև, որ նախարարության աշխատակազմը դեռ չի սկսել պատրաստվել տեղափոխմանը:
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այժմ գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական թիվ 2 շենքում:-0-