Էկոնոմիկայի նախարարը ազատման դիմում է ներկայացրել, բայց շարունակում է կատարել իր պարտականությունները

24.11.2020, 15:50
Էկոնոմիկայի նախարարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, բայց շարունակում է կատարել իր պարտականությունները
Էկոնոմիկայի նախարարը ազատման դիմում է ներկայացրել, բայց շարունակում է կատարել իր պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:

Загружается новость ... "Лево"

« Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Ավելի վաղ, պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը (փոխարինողը՝ Արա Այվազյան), Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (փոխարինող՝ Վաղարշակ Հարությունյան), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը (նրա փոխարեն՝ Մեսրոպ Առաքելյան), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը (փոխարինող` Վահրամ Դումանյան):

Տիգրան Խաչատրյանը 2018.թ-ի հոկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար, իսկ 2019.թ-ի հունիսի 1-ին վերանշանակվել է պաշտոնում գերատեսչությունը՝ Էկոնոմիկայի նախարարություն վերաանվանելուց հետո: -0-